Insurance
Insurance partners
Rooms
Hospital rooms

Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք

Աստղիկ բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության ծառայությունում իրականացվում են ժամանակակից բոլոր վիրահատությունները` բաց և լապարասկոպիկ եղանակներով: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորում, հարուստ աշխատանքային փորձ և Եվրոպայի առաջատար ֆիրմաների նորագույն բժշկական սարքավորումներ. այս երեքը միասին ապահովում են մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակ:

Բաժանմունքն առանձնանում է հարմարավետ մեկ, երկու, երեք և չորս տեղանի և լյուքս տեսակի սենյակներով, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով (սանհանգույց, հեռուստացույց, սառնարան, օդորակիչ):

Վիրաբուժության բաժանմունքն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարաններ և հետվիրահատական խնամքի սենյակներ: Բոլոր վիրահատություններն իրականացվում են ժամանակակից վիրահատական նյութերով և սարքերով:

Վիրաբուժական բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները

Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների վիրաբուժական բուժում

Որովայնի պատի բոլոր տեսակի ճողվածքների վիրահատություն

Վիրահատություններ ստամոքսի և 12 մատնյա աղու բարորակ և չարորակ պաթոլոգիաների դեպքում

Ենթաստամոքսային գեղձի  վիրահատություններ բարորակ և չարորակ պաթոլոգիաների դեպքում

Լյարդի, լեղապարկի, լեղուղիների վիրահատական բուժում պահանջող բարորակ, չարորակ և պարազիտային բնույթի պաթոլոգիաների վիրահատական բուժում

Լեղուղիների ռեկոնստրուկտիվ/վերականգնողական և պլաստիկ վիրահատություններ

Լյարդի տրանսպլանտացիա

Կոլոպրոկտոլոգիական վիրաբուժական օգնություն ամբողջ ծավալով

Փայծաղի պաթոլոգիաների վիրաբուժական բուժում

Կոլոռեկտալ քաղցկեղի մետաստատիկ ախտահարման վիրաբուժական բուժում

Շուրջօրյա,անհետաձգելի վիրաբուժական միջամտություններ ամբողջ ծավալով

Վերջին նորություններ